ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ երկկողմ առևտրային հեռանկարների հարցում Եվրամիությունը շատ առումներով ավելի վատն է, քան՝ Չինաստանը։ «Նրանք զգալիորեն զիջում են։ Կտեսնեք։ Բոլոր հաղթաթղթերը մեր ձեռքում են»,- հավելել է նա։ ԱՄՆ ներմուծվող եվրոպական ապրանքների նկատմամբ Թրամփի սահմանած մաքսատուրքերը վերացնելու վերաբերյալ Վաշինգտոնի հետ մի քանի փուլով բանակցություններից անկախ՝ Եվրամիությունը դեռևս էական առաջընթացի չի հասել։               
 
  • Աղոթարան

    Աղոթարան

    10.06.2014| 01:01
    Բարի՛ք կամեցող, Տե՛ր կամարար, մի՛ թող ինձ իմ անձի կամքով գնալ, այլ առաջնորդի՛ր ինձ սիրաց, և ողորմեա՛ Քո արարածոց և ինձ` բազմամեղիս։
  • Աղոթարան

    Աղոթարան

    05.06.2014| 23:42
    Մոլորյալներին դարձի՛ բերող, հե՛տ դարձրու ինձ իմ չար սովորություններից բարի սովորության և բևեռի՛ր իմ հոգում մահվան սոսկալի օրը և գեհենի երկյուղը և արքայության սերը, որպեսզի զղջամ մեղքերս և գործեմ արդարություն, և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ` բազմամեղիս։
  • Աղոթարան

    Աղոթարան

    03.06.2014| 10:38
    Խնամո՛ղ արարածների, պահի՛ր Քո խաչի նշանով իմ հոգին և մարմինը մեղքերի պատրանքներից, դևերի փորձություններից, անիրավ մարդկանցից և հոգու և մարմնի բոլոր վտանգներից, և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ` բազմամեղիս։
  • Աղոթարան

    Աղոթարան

    30.05.2014| 00:04
    Հոր իմաստությո՛ւն, Հիսուս, տո՛ւր ինձ իմաստությունը` ամեն ժամ Քո առջև բարին խորհելու, խոսելու և գործելու, և փրկի՛ր ինձ չար խորհուրդներից, խոսքերից և գործերից, և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ` բազմամեղիս։
  • Աղոթարան

    Աղոթարան

    27.05.2014| 00:05
    Հո՛ւր կենդանի Քրիստոս, Քո սիրո հուրը, որ գցեցիր երկրի վրա, բորբոքի՛ր իմ անձում, որպեսզի այրի իմ հոգու ախտերը և սրբի իմ մտքի խիղճը, և մաքրի իմ մարմնի մեղքերը և վառի Քո գիտության լույսն իմ սրտում, և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ` բազմամեղիս։
  • Աղոթարան

    Աղոթարան

    23.05.2014| 00:33
    Պահապա՛ն ամենայնի Քրիստոս, Քո աջը թող հովանի լինի ինձ վրա ցերեկ և գիշեր, տանը նստելիս, ճանապարհ գնալիս, ննջելիս և արթնանալիս, որպեսզի երբեք չսասանվեմ, և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ` բազմամեղիս։
  • Աղոթարան

    Աղոթարան

    20.05.2014| 00:25
    Արքա՛ երկնավոր, տո՛ւր ինձ Քո արքայությունը, որ խոստացար Քո սիրելիներին, և զորացրո՛ւ իմ սիրտը` ատելու մեղքը և միայն Քեզ սիրելու և Քո կամքը կատարելու, և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ` բազմամեղիս։
  • Աղոթարան

    Աղոթարան

    16.05.2014| 00:11
    Խնամո՛ղ արարածների, պահի՛ր Քո Խաչի նշանով իմ հոգին և մարմինը մեղքերի պատրանքներից, դևերի փորձություններից, անիրավ մարդկանցից և հոգու ու մարմնի բոլոր վտանգներից, և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ` բազմամեղիս։
  • Աղոթարան

    Աղոթարան

    13.05.2014| 00:24
  • Աղոթարան

    Աղոթարան

    09.05.2014| 00:36
    Պարգևի՛չ ողորմության, պարգևի՛ր ինձ ուղղափառ հավատով և բարի գործով և Քո սուրբ Մարմնի և Արյան հաղորդությամբ գալ Քեզ մոտ, և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ` բազմամեղիս։